Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ամփոփվում են ընթացիկ տարվա աշխատանքները

ՀՀ ԱՆ. Ամփոփվում են ընթացիկ տարվա աշխատանքները

Առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանը և Արտակ Ջումայանը ներկայացրել են ընթացիկ տարում իրականացված աշխատանքները` ըստ համակարգման ոլորտների:

Արմեն Նազարյանն ընդգծել է, որ չարորակ նորագոյացությունների բուժման ծրագրով պետության աջակցությամբ վերջին 3 տարվա ընթացքում շուրջ 3.5 անգամ ավելացել են մատուցվող ծառայությունները: Պետության ֆինանսավորմամբ` տարեցտարի մեծացել է նաև սրտային վիրահատական ծառայությունների ծավալը:

«Հարկ է նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է մի շարք նոր ծառայությունների ներդրում, մասնավորապես` 2023 թվականին կմեկնարկի աորտայի շերտազատման վիրահատության պետական աջակցության ծրագիրը: Մեծ հաջողությամբ իրականացվում է նաև սուր իշեմիկ կաթվածի ծրագիրը, որը գործում է Երևանի մի քանի կլինիկաներում: 2022 թվականին ծրագիրը ներդրվել է նաև Գյումրիում»,- նշել է Արմեն Նազարյանը:

Փոխնախարարն անդրադարձել է նաև առողջապահական համակարգի արդիականացման ծրագրին` նշելով, որ շուրջ 50 բժշկական կազմակերպություն կապիտալ հիմնանորոգվում և մասնակի վերանորոգվում է:

Արտակ Ջումայանը մանրամասնել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման և էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավման ուղղությամբ 2022 թվականին իրականացված աշխատանքները:

«Հաշվի առնելով, որ առողջության առաջնային պահպանումը առողջապահության գերակա ուղղություններից է, մեծ ուշադրություն է դարձվում թե՛ շենքային պայմանների բարելավմանը, թե՛ բուժօգնության որակի բարձրացմանն ու ծառայությունների ընդլայմանը»,- ասել է Արտակ Ջումայանը:

Փոխնախարարները պատասխանել են լրագրողների հարցերին, այդ թվում` Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակի և բուժօգնության կարիք ունեցողների տեղափոխման ու ծառայություների մատուցման վերաբերյալ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ